Պարգևատրվեցին «Ավետիք Իսահակյան-150» խորագիրը կրող ասմունքի մրցույթի մասնակիցները
2025թ․նոյեմբերի 28-ին Վանաձորի Հ․ Թումանայնի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված ասմունքի մրցույթի մասնակիցների պարգևատրման արարողությունը։
Ողջույնի խոսքով հանդես եկան համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը և մրցութային հանձնաժողի նախագահ, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Պապյանը։
Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերտուհի Լիդիա Թունյանը, Կաթնաջուրի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թամարա Խաչատրյանը և Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սուսաննա Ասլանյանը լավագույն ասմունքի համար պարգևատրվեցին երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով և հուշանվերներով։ Շնորհակալագրերով պարգևատրվեցին Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Վարդաբլուրի, Կուրթանի և Ազնվաձորի շնորհալի աշակերտները։
Գայանե Պապյանի և Լիդիա Թունյանի կատարումներով միջոցառումը վերստին համակվեց իսահակյանական շնչով։ Վերջինիս հաղթանակի կապակցությամբ՝ Ստեփանավանի ավագ դպրոցին նվիրվեց Ավետիք Իսահակյանի դիմանկարը, որը մրցույթի ընթացում կտավին էր հանձնել համալսարանի «Կերպարվեստ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Սարգսյանը։
Շնորհավորում ենք լավագույնս ներկայացած մասնակիցներին։




