«Բաց դռների օր» Վանաձորի պետական համալսարանում

«Բաց դռների օր» Վանաձորի պետական համալսարանում

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում անցկացվեց «Բաց դռների օր» միջոցառմը: Հանդիպման ընթացքում Լոռու մարզի դպրոցների և վարժարանների աշակերտներն ու ծնողները հանդիպեցին համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, դեկանների, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, ՎՊՀ քոլեջի և հենակետային վարժարանի տնօրենների հետ:

Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը  ողջունեց ներկաներին՝ կարևորելով  նման հանդիպումների արդյունավետությունը: Ապա ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաղինակ Նազարյանը  ներկայացրեց ընդունելության քննությունների  կարգում տեղ գտած փոփոխությունները, իսկ ֆակուլտետների դեկանները ներկայացրեցին մասնագիտությունները և պատասխանեցին բարձրաձայնված  հարցերին:

Previous Article
Next Article