2022Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ15-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2022Թ.  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ15-ԻՆ` ԺԱՄԸ  11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ՓՈՔՐ  ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1․Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման համակարգի 2022-23 ուստարում ներդրվող ուսումնական պլանների հաստատման հարցը։

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

                                                                                         պրոռեկտոր Լ.Կոստանդյան

2. 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով  առաջին կուրսերում դասավանդվող մասնագիտական «Օտար լեզու»,  մասնագիտական «Ռուսաց լեզու», «Կիրառական տեղեկատվական համակարգեր ըստ ոլորտի» դասընթացները հոսքերով կազմակերպելու հարցը:

Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

                                                                                           պրոռեկտոր Լ.Կոստանդյան

3․Կանոնակարգի և ընթացակարգի փոփոխությունների քննարկում և հաստատում:

  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Ուսանողների գիտելիքների ստուգման, գնահատման  հաշվառման կանոնակարգ,
  • «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ECTS հենքով կրթական ծրագրերի և մասնագիտությունների ուսումնական պլանների մշակման, հաստատման, մշտադիտարկման և գնահատման ընթացակարգ:

                                                                    Զեկ.՝ ուսումնական աշխատանքների գծով

                                                                                           պրոռեկտոր Լ.Կոստանդյան

Ծանոթություն.- ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր` գիտ.խորհրդի նիստից 3 օր առաջ:

բ) Որոշումների նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում `վարչական-գիտ.-Գիտ.խորհուրդ –15.12.2022թ.:                        

Գիտքարտուղար  Ս. Բեժանյան

09.12.2022թ.

Previous Article
Next Article