Սլովենիայի Մարիբորի համալսարանի աշխատակիցների այցը «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
Մայիսի 29-ին Վանաձորի պետական համալսարանում հյուրընկալվեցին Սլովենիայի Մարիբորի համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Ուրոս Քլայնը և նույն բաժնի աշխատակից Ալենկա Մարուսիչը։
Գործընկեր համալսարանի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանի, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանի և գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա հնարավորությունները։ Ուրոս Քլայնը և Ալենկա Մարուսիչը այցի ընթացքում ծանոթացան նաև Վանաձորի պետական համալսարանի գրադարանի և SMART CAFFE-ի աշխատանքներին։



