Վանաձորի պետական համալսարանում կայացավ Աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստը
Մայիսի 30-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կայացավ Աղետների ռիսկի կառավարման խորհրդի առաջին նիստը: Նիստը նախագահեց Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը։ Նիստին հրավիրված էին ՀՀ ներքին գործերի նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը և հրաձիգ, փրկարար ծառայության ավագ սերժանտ Էլեն Սաֆարյանը: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջի Աղետների ռիսկերի կառավարման խորհրդի 20 անդամները բաց քվեարկությամբ ընդունեցին նիստի օրակարգը: Էլեն Սաֆարյանը զեկուցեց Աղետների ռիսկի կառավարման խորհդի աշխատակարգը, գործունեությունը և ներկայացրեց խորհրդի ոլորտային պատասխանատուների գործառույթները:



