MEDIA նախագծի շրջանակներում այց Գերմանիա
Erasmus+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» Media նախագծի շրջանակում սույն թվականի հունիսի 26-29-ը տեղի ունեցավ երկրորդ ուսումնական այցը ՓՄՁ Կիրառական Գիտությունների Համալսարանի Բիլեֆելդի կամպուս /Fachhochschule des Mittelstands (FHM), Գերմանիա:
Այցը կազմակերպվել էր MEDIA նախագծի կոնսորցիումի ներկայացուցիչների համար, որը ներառում է համալսարաններ և կազմակերպություններ Մոլդովայից, Հայաստանից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Լատվիայից: Ուսումնական այցի շրջանակներում Գերմանիա էր մեկնել նաև Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Ռուստամ Սահակյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը:
Միջոցառման պաշտոնական բացումը կատարեց ՓՄՁ կիրառական գիտությունների ազգային հետազոտական համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Էնն Դրեյերը:
Բացման ելույթներից հետո տեղի ունեցավ շրջայց FHM-ում՝ բուհի մարքեթինգի ֆակուլտետի ղեկավար տիկին Մելանի Հեգերի գլխավորությամբ։
ՈՒւսումնական այցի ծրագիրը հագեցած էր և ընդգրկում էր հետևյալ թեմաները.
— թվային կրթություն,
— առցանց և հեռավար կրթության ռազմավարություններ,
— թվային ուսումնական ռեսուրսների ստեղծում.
— արհեստական ինտելեկտի և չաթ-բոտերի ինտեգրում՝ համալսարանի կառավարման համակարգում,
— արհեստական ինտելեկտի լուծումներ. դասընթացների առաջարկություններ՝ հիմնված հմտությունների և արժեքների գնահատման վրա,
— էլեկտրոնային վարպետության գործիքներ և այլն:
Այցի նպատակն էր ցուցադրել առցանց կրթության ոլորտում լավագույն փորձը՝ ներառյալ ուսուցումը, վարչարարությունը, քննությունը և որակի ապահովումը, առաջարկել գործիքներ և մեխանիզմներ, որոնք ստեղծվել են Եվրոպայի բուհերում և ուղղված են ինստիտուցիոնալ մակարդակում առցանց կրթության որակի ապահովմանը: