Այցելություն Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարան
Erasmus+ «Մոլդովայի և Հայաստանի բուհերում առցանց կրթության որակի ամրապնդումը» Media նախագծի շրջանակում սույն թվականի հունիսի 5-ից հունիսի 9-ը ներառյալ Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարանում տեղի ունեցան նախագծի ուսուցողական հանդիպումները: Media նախագծի նպատակն է միկրոկրեդիտային կուրսերի առցանց հեռարձակումը Moodle հարթակի միջոցով:
Այցի շրջանակում Ֆինլանդիայի Լապենրատայի համալսարանում են եղել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտոր Ռուստամ Սահակյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտրոնի ղեկավար Վաղինակ Նազարյանը:
Ուսուցողական այցի ընթացքում մասնակիցները մասնակցել են դասախոսությունների հետևյալ թեմաներով՝ «Թվային ուսուցում», «Աջակցություն թվային մանկավարժության դասավանդմանը», «AI գործիքները կրթության կառավարման մեջ», «ChatGPT-ի կիրառումը լեզվաբանության մեջ» և այլն: Մասնակիցները ծանոթացել են Լապենրատայի համալսարանի փորձին, ուսումնական միջավայրին, մասնակցել գործնական սեմինարների՝ «Թվային կրթություն Moodle հարթակով», «Խառը և հիբրիդային ուսուցման ներկայիս միտումները», «ChatGPT-ն որպես կառուցվածքային փաստաթղթերի ստեղծման օգնական»: Այցի նպատակներից էր նաև ծանոթանալ և լիարժեք տիրապետել Moodle հարթակի վերլուծական գործիքակազմին:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/06/IMG_20230620_105327_740-1024x606.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/06/IMG_20230620_105335_513.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/06/IMG_20230620_105331_256-1024x684.jpg)