ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԻ/ՀԱՅՑՈՐԴՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)
ՎՊՀ և Սեվիլիայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է ասպիրանտների/հայցորդների շարժունության մրցույթ, որը ենթադրում է մինչև երեք ամիս հետազոտություն։ Հետազոտությունը պետք է ավարտվի մինչև 2023թ հուլիսի 31-ը։
Դիմորդներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
1․ Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական: Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը՝ 70 միավոր)։ Թեստի արդյունքը չի համարվում մրցութային ցուցանիշ, այլ վկայում է լեզվի իմացության մասին։
2․ Անգլերենով հետազոտական պլան (մինչև 4 էջ)— գնահատվում է առավելագումը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից (համարվում է մրցութային ցուցանիչ)։
3․ Ինքնակենսագրույթուն (CV), որը չի համարվում մրցութային ցուցանիշ։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է մինչև հունվարի 9-ը ներառյալ։ Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։
Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։
Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853, էլ․հասցե՝ foreign@vsu.am)