ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ԻՍՊԱՆԻԱ)

ՎՊՀ և Սեվիլիայի համալսարանների միջև կնքված Erasmus+ շարժունության պայմանագրի շրջանակներում հայտարարվում է աշխատակիցների վերապատրաստման մրցույթ։ Աշխատակիցների շարժունությունը ենթադրում է հնգօրյա վերապատրաստում, որին կարող են դիմել թե՛ վարչական, թե՛ դասավանդող աշխատակիցները։ Վերապատրաստումը պետք է ավարտվի մինչև 2023թ հուլիսի 31-ը։ Աշխատակիցներից պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․

1․ Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ/վկայական (առնվազն B1 մակարդակ): Օտար լեզվի իմացության փաստաթուղթը կտրամադրվի ՎՊՀ-ի թեկնածուների կողմից լեզվի թեստ հանձնելուց հետո (միջազգային ճանաչում ունեցող վկայական ներկայացնելու դեպքում դիմորդն ազատվում է ՎՊՀ-ում թեստ հանձնելուց)։ Թեստը կգնահատվի առավելագույնը 100 միավոր (անցողիկ շեմը՝ 60 միավոր)։ Թեստի արդյունքը չի համարվում մրցութային ցուցանիշ, այլ վկայում է լեզվի իմացության մասին։ Օտար լեզվի իմացությունը հավաստող վկայական կարող են չներկայացնել համապատասխան օտար լեզվից բազային բարձրագույն կրթություն ունեցող աշխատակիցները։

2․ Մոտիվացիոն նամակ (ձևաչափը՝ այստեղ)— գնահատվում է առավելագույնը 100 միավորով գնահատող հանձնաժողովի կողմից։

3․ Ինքնակենսագրույթուն (CV), որը չի համարվում մրցութային ցուցանիշ։

Աշխատակիցների հայտադիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 9-ը ներառյալ։ Օտար լեզվի իմացության թեստի կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի մասնակիցներին՝ դիմումների ընդունումից հետո։

Թեկնածուների հետ անցկացվելու է նաև հարցազրույց։ Մանրամասն տեղեկությունների համար դիմել ՎՊՀ-ի գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժին (Հեռ․՝ +374 322 41853, էլ․հասցե՝ foreign@vsu.am):

Previous Article
Next Article