Ասմունքի մրցույթ Վանաձորի պետական համալսարանում
Նոյեմբերի 29-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճում բուհ-դպրոց կապի շրջանակում կայացավ ասմունքի մրցույթ՝ նվիրված Համո Սահյանի պոեզիային:
Մրցույթի նպատակն էր բացահայտել օժտված դպրոցականներին, խթանել նրանց հետաքրքրությունները գրականության և ընթերցանության նկատմամբ: Ժյուրիի կազմում էին հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը և բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը:
Ասմունքի մրցույթին մասնակցեց 93 աշակերտ՝ Լոռու մարզի տարբեր բնակավայրերի դպրոցներից:
Մրցույթի ավարտին, ըստ չափորոշիչների, ընտրվեցին լավագույն ասմունքողները: 15 աշակերտներ արժանացան շնորհակալագրերի:
Ասմունքի մրցույթին երրորդ հորիզոնականը գրավեցին Միլենա Վարդանյանը՝ ՎՊՀ վարժարանից և Էռնեստ Գրիգորյանը՝ Վանաձորի №11 ավագ դպրոոցից:
Երկրորդ հորիզոնականին, «Թախիծ» բանաստեղծությամբ, արժանացավ Գոռ Մկրտչյանը՝ Վանաձորի №8 հիմնական դպրոցից:
Մրցույթի հաղթող դարձավ Արմինե Վարդանյանը՝ Սպիտակի №8 միջնակարգ դպրոցից: Նա հանդես էր եկել «Ճիշտ են ասում» ստեղծագործությամբ:
Վանաձորի պետական համալսարանը շնորհավորում է մրցույթի մասնակիցներին և հաղթողներին՝ ցանկանալով նորանոր բեմեր:
Մրցույթի արդյունքները՝ հղումով