ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպություն  «Վանաձոր Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

Պաշտոնի անվանում՝ հասարակական գիտությունների ֆակուլտետի գործավար

Աշխատանքի վայր ք․Վանաձոր Տիգրան Մեծի 36

Աշխատաժամանակ Լրիվ (1 դրույք)

Դիմելու վերջնաժամկետ  28․08․2023թ․

Աշխատանքի նկարագիր

հասարակական գիտությունների ֆակուլտետի գործավարը՝

-ընդունում է դեկանատում ստացվող թղթակցությունը,

-նախապատրաստում է դեկանի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, ապահովում դրանց որակյալ խմբագրումը,

-դեկանի հանձնարարությամբ ստացված գրությունները և փաստաթղթերը փոխանցում է կոնկրետ կատարողներին, հետևում է դրանց ժամանակին ուսումնասիրումը և ներկայացումը,

-կազմակերպում է դեկանի հեռախոսային խոսակցությունները, նրա բացակայության ժամանակ գրանցում է ստացվող տեղեկատվությունը և դրանք ներկայացնում է դեկանին,

-նախապատրաստում է դեկանի կողմից անցկացվող նիստերը և խորհրդակցությունները (հավաքում է անհրաժեշտ նյութեր, մասնակիցներին տեղեկացնում անցկացվող նիստերի և խորհրդակցությունների ժամանակի, անցկացման վայրի, օրակարգի մասին և այլն),

-վարում և ձևակերպում է դեկանատի նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները,

-համակարգում է Համալսարանի և Համալսարան ընդունված ուսանողների միջև կնքվող պայմանագրերի լրացման աշխատանքները,

-նախապատրաստում է ուսանողական տոմսերը և ստուգման գրքույկները,

-նախապատրաստում է քննաշրջանների համար պահանջվող փաստաթղթերը,

-ուսանողների ակադեմիական առաջադիմության տվյալները մուտքագրում է ուսումնական բազա,

-իրականացնում է ֆակուլտետի ուսանողների անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգի (ռեգիստրի) համալրման աշխատանքները,

-կազմակերպում է աշխատակիցների, ուսանողներիև քաղաքացիների ընդունելությունը դեկանի մոտ,

-ստեղծում է դեկանի աշխատանքին նպաստող արդյունավետ պայմաններ,

-ապահովում է դեկանատի փաստաթղթերի պահպանումը, գրանցումը, վավերացումը, հաշվառումը և նախապատրաuտումը՝ արխիվացման:

Պահանջվող որակավորում

Ֆակուլտետի մասնագիտական ուղղվածությանը համապատասխան բարձրագույն կրթություն (կառավարում, իրավագիտություն, սերվիս, աշխարհագրություն, սոցիալական աշխատանք, սոցիալական մանկավարժություն, լրագրություն, հոգեբանություն, դպրոցական մանկավարժություն, տարրական մանկավարժություն և մեթոդիկա, հանրային կառավարում, անձի հոգեբաություն և հոգեբանական խորհրդատվություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, կերպարվեստ, երաժշտական կրթություն, կրթության կառավարում) առանց աշխատանքային ստաժի կամ նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն կամ միջինմասնագիտական կրթություն` համապատասխան վերապատրաստմամբ կամ կրճատ և ցիկլով (կրճատ և բակալավրի ցիկլ) բարձրագույն կրթություն և առնվազն երկու տարվա հատուկ աշխատանքային ստաժ (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, 20.1-րդ հոդված 2-րդ կետ):

Պահանջվող փաստաթղթեր՝

  1. Անձը հաստատող փաստաթուղթ
  2. Ինքնակենսագրություն (CV)
  3. Սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշ կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք
  4. Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմի պատճենը
  5. Աշխատանքային ստաժը հիմնավորող փաստաթուղթ (առկայության դեպքում)
  6. Աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ ներկայացնել իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր:

Դիմելու կարգը և ժամանակացույցը — Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները և պահանջվող փաստաթղթերը «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ընդհանուր բաժին մինչև սույն թվականի օգոստոսի 28-ը, ժամը 17։45 ներառյալ։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝

Հեռախոս՝ 032246387, 032223419  էլհասցե info@vsu.am

Հայտարարության տեղադրման ամսաթիվ  17082023թ

Previous Article
Next Article