Արվեստի և սպորտի ամբիոն
Ամբիոնի վարիչ Բարսեղյան Արման Արարատի՝ մ.գ.թ., դոցենտ
հեռ. (+374.322) 4-22-28 (ներքին 133)
Ղարագյոզյան Վանդոս` մ․գ․դ., պրոֆեսոր
Վիրաբյան Մարտուն ` տեխ․ գ․թ․, դոցենտ
Նազարյան Վաղինակ` մ․գ․թ․, դոցենտ
Սարգսյան Հովիկ ` դոցենտ
Էվոյան Զավեն` դոցենտ
Շահվերդյան Գևորգ` դոցենտ
Հակոբյան Հայկուհի` դոցենտ
Հեքիմյան Ռոբերտ` դոցենտ
Չատինյան Համլետ` դոցենտ
Հարությունյան Սերգեյ` դոցենտ
Երիցյան Կարինե ` դոցենտ
Բարսեղյան Սերժիկ` դոցենտ
Ամիրբեկյան Ռուբինա` դոցենտ
Մելիքյան Թամարա` դոցենտ
Նուրիջանյան Մարիա` դոցենտ
Մացակյան Գևորգ` դոցենտ
Պապանյան Նելլի` ասիստենտ
Մկրտչյան Մհեր` դասախոս
Հովհաննիսյան Աննա` դասախոս
Մինասյան Գոհարիկ` դասախոս
Ազարյան Վիկտորյա` դասախոս
Շահբազյան Վահան` դասախոս
Վարդանյան Նաիրա` դասախոս
Վեքիլյան Սուրեն` դասախոս
Վարդանյան Գյուլնարա` դասախոս
Փոթինյան Սյուզաննա` Նվագակցող
Անդրանիկ Սարգսյան` Հրաձգարանի մասնագետ
Բարսեղյան Կարմեն ` գործավար
Մոսիյան Շուշանիկ`ավագ
մեթոդիստ
Ամբիոնում աշխատանքներ են տարվում քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի, ֆիզդաստ. տեսություն և մեթոդիկայի և մարզաձևերի դասավանդման դրվածքը բարելավելու ուղղությամբ:
Համալսարանում կառուցվել են սպորտդահլիճներ՝ մարզասարքերով, որոնց կառուցմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՖԴ երկու ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կառուցվել է նաև հրաձգարան՝ որի պատասխանատուն է Անդրանիկ Սարգսյանը:
Ամբիոնի դասախոսները մասնակցել են տարբեր գիտական կոնֆերանսների և սեմինարների, նրանց կողմից տարբեր ամսագրերում տպագրվել են մի շարք գիտական հոդվածներ:
ՖԴևԱԻՀ ամբիոնի դասախոսները հրատարակել են գիտական բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ:
Այդ աշխատանքները վերաբերում են միջազգային օլիմպիական շարժմանը, ՄՕԿ-ի գործունեությանը, անտիկ և ժամանակակից օլիմպիական խաղերին հայորդիների մասնակցությանը, համաշխարհային ծանրամարտի պատմությանը և ռեկորդներին, ֆիզիկական կուլտուրայի պատմությանը, ֆիզդաստիարակության տեսությանը և մեթոդիկային, շարժախաղերի ուսուցման մեթոդիկային, աթլետիկային, սպորտային ըմբշամարտության կազմակերպմանը և մարտավարությանը, հատուկ բժշկական խմբերի ուսանողների ֆիզդաստիարակությանը և այլն:
Համալսարանի մեծ թվով ուսանողներ, շրջանավարտներ մասնակցել են բազ- մաթիվ և տարաբնույթ մրցումների, որտեղ նվաճել են բազմաթիվ մրցանակներ, դարձել Եվրոպայի աշխարհի, ԽՍՀՄ-ի մեդալակիրներ, գավաթակիրներ և չեմպիոններ:
Շուրջ 60 մարզիկներ լրացրել են սպորտի վարպետի նորման:
Համալսարանի 12 մարզիկներ մասնակցել են օլիմպիական խաղերին:
Ֆիզդաստիարակության ամբիոնը ստեղծվել է 1973-թ.:
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար է աշխատել Ս. Խ. Բաղդասարյանը:
1973-1987թթ. ամբիոնը ղեկավարել է` ՀՀ եռակի վաստակավոր (ուսուցիչ, մարզիչ, գործիչ) պրոֆեսոր՝ Լյուդվիգ Գարեգինի Պետրոսյանը:
1987–2000թթ. մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր՝ Վիուլեն Վահանի Թաթյանը:
2001թ. ամբիոնը տրոհվել է երկու մասի`
- Ընդհանուր ֆիզդաստիարակության համաբուհական ամբիոն, որը ղեկավարել է մ.գ.դ., պրոֆեսոր՝ միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ
ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Վանդոս Հմայակի. Ղարագյոզյանը: Ամբիոնը սպասարկել է և ներկայումս էլ սպասարկում է ՎՊՀ-ի բոլոր ֆակուլտետներին:
2. Ֆիզդաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոն, որը սպասարկում էր համալսարանի կենսաբանաքիմիական ֆակուլտետի «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» բաժնին:
2001-2014թթ. ամբիոնը ղեկավարել է, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, ՀՀ ֆիզկուլտուրայի սպորտի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, դոցենտ՝ Զավեն Խորենի Էվոյանը:
2011 — 2012 ուսումնական տարում ընդհանուր ֆիզդաստիարակության ամբիոնին է միավորվել արտակարգ իրավիճակների հիմնահարցերի ամբիոնը, որտեղ «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր» առարկան դասավանդում էին 3 դասախոսներ մայոր՝ Նելսոն Ավագյանը, գնդապետ՝ Սամվել Ամիրբեկյանը և փրկարարական ծառայությունների փող գնդապետ՝ Արթուր Չատինյանը:
Բացվել է ԱԻՀ լսարան, որը հագեցվել է գույքով, գրականությամբ, տեղադրվել է հեռուստացույց DVD-ով ձեռք է բերվել համապատասխան թեմատիկ սկավառակներ:
2014թ. ՖԴ և ԱԻՀ ամբիոնին է միավորվել ՖԴՏՄ ամբիոնը
2014 – 2017 ուս. տարիների, ընթացքում ամբիոնը ղեկավարել է մ.դ.գ., պրոֆեսոր՝
Վանդոս Հմայակի Ղարագյոզյանը:
2017-2020թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ՝ Զավեն Խորենի Էվոյանը:
ՖԴ և ԱԻՀ ամբիոնում աշխատում էին 10 դասախոսներ, որոնցից այդ թվում ՀՀ վաստակավոր մարզիչներ, սպորտի վարպետներ, գիտական կոչում ունեցող դասախոսներ և 1 լաբորանտ:
Դասախոսներից ՎՊՀԻ շրջանավարտներ են՝ Արման Բարսեղյանը,Վաղինակ Նազարյանը, Մհեր Մկրտչյանը, Նելսոն Ավագյանը, Հովիկ Սարգսյանը և Վիկտորիա Ազարյանը:
Ամբիոնում աշխատանքներ են տարվում քաղպաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի, ֆիզդաստ. տեսություն և մեթոդիկայի և մարզաձևերի դասավանդման դրվածքը բարելավելու ուղղությամբ:
Համալսարանում կառուցվել են սպորտդահլիճներ՝ մարզասարքերով, որոնց կառուցմանն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՖԴ երկու ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կառուցվել է նաև հրաձգարան՝ որի պատասխանատուն է Անդրանիկ Սարգսյանը:
Ամբիոնի դասախոսները մասնակցել են տարբեր գիտական կոնֆերանսների և սեմինարների, նրանց կողմից տարբեր ամսագրերում տպագրվել են մի շարք գիտական հոդվածներ:
ՖԴևԱԻՀ ամբիոնի դասախոսները հրատարակել են գիտական բազմաթիվ և բազմաբնույթ աշխատանքներ:
Այդ աշխատանքները վերաբերում են միջազգային օլիմպիական շարժմանը, ՄՕԿ-ի գործունեությանը, անտիկ և ժամանակակից օլիմպիական խաղերին հայորդիների մասնակցությանը, համաշխարհային ծանրամարտի պատմությանը և ռեկորդներին, ֆիզիկական կուլտուրայի պատմությանը, ֆիզդաստիարակության տեսությանը և մեթոդիկային, շարժախաղերի ուսուցման մեթոդիկային, աթլետիկային, սպորտային ըմբշամարտության կազմակերպմանը և մարտավարությանը, հատուկ բժշկական խմբերի ուսանողների ֆիզդաստիարակությանը և այլն:
Համալսարանի մեծ թվով ուսանողներ, շրջանավարտներ մասնակցել են բազ- մաթիվ և տարաբնույթ մրցումների, որտեղ նվաճել են բազմաթիվ մրցանակներ, դարձել Եվրոպայի աշխարհի, ԽՍՀՄ-ի մեդալակիրներ, գավաթակիրներ և չեմպիոններ:
Շուրջ 60 մարզիկներ լրացրել են սպորտի վարպետի նորման:
Համալսարանի 12 մարզիկներ մասնակցել են օլիմպիական խաղերին:
Արվեստի ամբիոնը կազմավորվել է 1997թ.: Ամբիոնը գործել էր երկու մասնագիտություններով՝ կերպարվեստ և երաժշտական կրթություն:
1997-2009թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր՝ Գեորգի Թովմասյանը:
2010-2020թթ., դոցենտ՝ Հայկուհի Հակոբյանը: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնում դասավանդել են հետևյալ դասախոսները.
Կարլեն Քոչինյանը, Արսեն Ռաֆայելյանը, Ռուսլան Նալբանդյանը, Սամվել Զոհրաբյանը, Արամ Համբարյանը, Մովսես Պողոսյանը, Լաուրա Զաքարյանը, Մարտիրոս Մարտիրոսյանը, Ժաննա Գևորգյանը, Անի Ղարագյոզյանը, Սպարտակ Ջանվելյանը, Անահիտ Հովսեփյանը, Լարիսա Անդրեասյանը, Հասմիկ Խաչատրյանը, Լուսինե Էմինյանը, Սյուզաննա Մարտիրոսյանը, Նարե Տոնոյանը: Ամբիոնը մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել մարզում և Վանաձորում: Կազմակերպվել են ցուցահանդեսներ, համերգներ, վարպետության դասեր, հանդիպումներ և քննարկումներ մարզի արվեստի, երաժշտական, կերպարվեստի, հանրակրթական դպրոցների համապատասխան մասնագետների հետ:
Այժմ ամբիոնում աշխատում են 13 դասախոսներ:
Հայկուհի Հակոբյանը, Սերգեյ Հարությունյանը, Ռուբինա Ամիրբեկյանը, Կարինե Երիցյանը, Նելլի Պապանյանը, Թամարա Մելիքյանը, Գոհարիկ Մինասյանը, Համլետ Չատինյանը, Վահան Շահբազյանը, Ռոբերտ Հեքիմյանը, Աննա Հովհաննիսյանը, Սյուզաննա Փոթինյանը, Մովսես Պողոսյանը:
Հ. Չատինյանը և Ռ. Հեքիմյանը ՀՀ նկարիչների միության անդամ են, Հ. Հակոբյանը ԽՍՀՄ և ՀՀ կոմպոզիտորների միության անդամ: Ամբիոնում աշխատում են ինը դոցենտ, երկու ասպիրանտավարտ դասախոս:
Ինստիտուտի 40-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ առաջին անգամ երաժշտության բաժնի 40 հոգանոց երկսեռ երգչախումբը կատարել է ինստիտուտի հիմնը, որի խոսքերի և երաժշտության հեղինական էր արվեստի ամբիոնի դոցենտ՝ Հայկուհի Հակոբյանը:
Երաժշտության բաժինը կազմակերպել է Հանրապետական, միջբուհական փառատոներ: ՈՒսանողները մասնակցել են տարբեր մրցումներում, փառատոներում:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին կազմակերպել են ուսանողական հաշվետու համերգներ, և ուսանողական ցուցահանդեսներ:
Կերպարվեստ բաժնում յուրաքանչյուր տարի կազմակերպվել է շրջանավարտների և ուսանողների համատեղ քաղաքային ցուցահանդեսներ: Ինչպես նաև կազմակերպվել է միջբուհական ցուցահանդեսներ, որին մասնակցել են նաև Գյումրիի և Երևանի համապատասխան բաժինների ուսանողները:
Մանկավարժության ֆակուլտետի և ամբիոնի ջանքերով կերպարվեստի բաժնի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են շուրջ 20 ուսանողական հաշվետու և թեմատիկ ցուցահանդեսներ, միջբուհական ցուցահանդեսներ, ցուցադրվել է թվով 800 աշխատանք, կազմակերպվել են հանրապետական մրցույթ փառատոներ:
Արվեստի ամբիոնի դասախոսները հրատարակել են բազմաթիվ գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ, կատարվել են երգերի մշակումներ երգչախմբի համար: Ամբիոնի շրջանավարտները հաջողությամբ աշխատում են տարբեր կրթական հաստատություններում, հանդես են գալիս որպես անհատ երաժիշտ-կատարողներ, երգչախմբի և նվագախմբի կատարողներ, անհատ նկարիչներ: Լավագույն շրջանավարտներից մի քանիսը հաստատվել են արտերկրում և իրենց գործունեությամբ բարձր են պահում բուհի պատիվը:
2020թ. «Ֆիզիկական դաստիարակություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցերի» ամբիոնին է միավորվել Արվեստի ամբիոնը, ժ/պ ղեկավար է նշանակվել, մ.գ.թ., դոցենտ՝ Վաղինակ Նազարյանը, մեթոդիստ՝ Տաթևիկ Տոնոյանը, գործավար՝ Կարմեն Բարսեղյանը:
2021 թվականի հուլիսի 8-ին արվեստի և սպորտի ամբիոնի վարիչ է ընտրվել մ․գ․թ դոցենտ՝ Արման Բարսեղյանը։ Նույն թվականի սեպտեմբերից մեթոդիստ է նշանակվել Շուշանիկ Մոսինյանը։