Առցանց հանդիպումներ Պորտուի կաթոլիկ համալսարանի գործընկերների հետ ARMDOCT ծրագրի շրջանակներում
Հունվար, փետրվար և մարտ ամիսներին պարբերական բնույթ էին կրում «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող առցանց հանդիպումները Պորտուի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր, հետազոտող և նորարարությունների բաժնի համակարգող Էդուարդո Կարդոզոի և տեխնոլեգիաների փոխանցման պատասխանատու Թելմո Սանթոսի հետ։
Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին ARMDOCT ծրագրի Վանաձորի պետական համալսարանի համակարգող, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Արեն Սանթոյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Վարդուհի Հովսեփյանը, գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների և համագործակցության բաժնի ղեկավար Արմենուհի Հարությունյանը, բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Հերմինե Գրիգորյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հերմինե Բաբուռյանը ։
Պորտուի կաթոլիկ համալսարանի գործընկերները ներկայացրին դոկտորական դպրոցի իրենց փորձը, ընդունելության, որակի ապահովման գործընթացները, հետազոտական աշխատանքների կազմակերպման և ատենախոսության համաղեկավարման հիմանական ընթացակարգերը և դրույթները։
Վանաձորի պետական համալսարանի գործընկերներն իրենց հերթին ներկայացրեցին բուհի երրորդ աստիճանի կրթության քաղաքականությունը, կառուցվածքն ու կազմակերպական մեխանիզմները, ինչպես նաև գործող ուսումնական պլանները, ներկայիս մարտահրավերները։
Քննարկումների ընթացքում որոշվեց կազմել մի քանի մասնագիտությունների պիլոտային ուսումնական պլաններ՝ հաշվի առնելով գործընկեր համալսարան(ներ)ի փորձը:
Հանդիպումներն ունեն շարունակական բնույթ: