Աղետների ռիսկի կառավարման խորհրդի երրորդ նիստը

2026 թվականի հունվարի 30-ին Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում կայացավ Աղետների ռիսկի կառավարման  խորհրդի երրորդ նիստը։ Այն վարեց համալսարանի ռեկտոր Արմեն Ծատուրյանը։

Բացման խոսքով  ելույթ ուեցավ անվտանգության ճարտարագետ, Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածության պատասխանատու, քարտուղար Մարինե Սիրադեղյանը՝  ներկայացնելով օրակարգը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին 2025–2028 թվականների համար մշակված  ԱՌԿ պլանի շրջանակում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման ժամկետների քննարկումը, տեխնիկական և այլ միջոցներով համալրման, ԱՌԿ բյուջեի, ինչպես նաև ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի տարածքային ստորաբաժանման հետ համագործակցության և այլ ընթացիկ  հարցեր։

ԱՌԿ խորհրդի անդամների կողմից քննարկվեցին համաճարակների կանխարգելման, խոցելիության նվազեցման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող միջոցառումները, մասնավորապես՝ առաջին օգնության և առաջին հոգեբանական աջակցության դասընթացների կազմակերպումը, արտակարգ իրավիճակներում վարքականոնների ուսուցումը և համապատասխան գործնական պարապմունքների անցկացումը։

Previous Article