Դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքների ամփոփում
Ավարտվեցին Վանաձորի պետական համալսարանում 2022թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաները: Օլիմպիադաներին մասնակցել են Լոռու մարզի դպրոցների 402 աշակերտներ, այդ թվում 271 աշակերտ՝ հումանիտար առարկաներից, 131 աշակերտ՝ բնագիտական առարկաներից: Օլիմպիադաներին մասնակցել են Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքների ավագ և միջնակարգ դպրոցների, վարժարանների աշակերտներ, ինչպես նաև Բազում, Մարգահովիտ, Շահումյան, Լեռնապատ, Դեբեդ, Վահագնի, Ծաղկաբեր, Գեղասար, Գյուլագարակ, Ագարակ, Ճոճկան, Օձուն №2, Դսեղ, Մեծ Այրում, Թեղուտ գյուղերի դպրոցների աշակերտները:
Օլիմպիադաներն անցկացվել են «Կենսաբանություն», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Ինֆորմատիկա», «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն լեզու», «Ռուսաց լեզու», «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Կերպարվեստ», «Երաժշտություն» առարկաներից՝ 11-12-րդ դասարանների աշակերտների համար:
2022թ. օլիմպիադաներին բնագիտական հոսքում 11-րդ դասարանից մասնակցել են 75 աշակերտներ, հումանիտար հոսքում՝ 136: 12-րդ դասարանի թվով 191 աշակերտների (այդ թվում 56-ը՝ բնագիտական հոսքից և 135-ը՝ հումանիտար հոսքից) հետ մասնագիտական կողմնորոշման նպատակով անցկացվել են հարցումներ, մասնակիցների 60%-ը ցանկանում են սովորելու մեր համալսարանում: Աշակերտների առավել մեծ մասնակցություն և բարձր առաջադիմություն ամրագրվել են «Հայոց լեզու», «Անգլերեն լեզու», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն» առարկաներից: Օլիմպիադաների արդյունքների ամփոփումից պարզվեց, որ առաջին կարգի դիպլոմի արժանացել են 15 աշակերտներ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» «Ինֆորմատիկա», «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից, երկրորդ և երրրորդ կարգի դիպլոմների արժանացել են 48 և խրախուսական մրցանակների՝ 36 աշակերտներ: Օլիմպիադայի հաղթողները համալսարանի ռեկտորի կողմից կպարգևատրվեն առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմներով և շնորհակալագրերով:
Արդյունքների ամփոփումը՝ այստեղ: