Վանաձորի պետական համալսարանում իրենց կրթությունն արդեն շարունակում են արցախցի 13 ուսանող
Ըստ ԿԳՄՍ նախարարության համապատասխան որոշման՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները, իրենց դիմումների համաձայն, ներգրավվում են ուսումնական գործընթացներում՝ կցագրվելով համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսերում:
Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանում արդեն իսկ ուսումը շարունակում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 ուսանողներ՝ հետևյալ մասնագիություններով.
Հայոց լեզու և գրականություն-3
Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա-3
Հոգեբանություն-2
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա-1
Կառավարում-1
Անգլերեն լեզու և գրականություն-1
Ռուսաց լեզու և գրականություն-1:
Հավելենք, որ քննարկվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: