Ավստրալիահայ գրականագետ, գիտաշխատող, ցեղասպանագետ  Արա Քեթիպյանի այցը  ՎՊՀ  պատմության ամբիոն

Նոյեմբերի 4-ին ավստրալիահայ գրականագետ, գիտաշխատող, ցեղասպանագետ  Արա Քեթիպյանը, ով  իր կյանքի երկար տարիները նվիրել է ցեղասպանության խնդիրներին, արխիվների բացահայտմանն ու շարադրմանը, հանդիպում ունեցավ  Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոսների հետ։ Պատմության ամբիոնի վարիչ պ․գ․դ․ պրոֆեսոր Ֆելիքս Մովսիսյանը կարևորեց Արա Քեթիպյանի այցը Վանաձորի պետական համալսարան, արժևորեց  նրա կատարած գործունեությունը ցեղասպանագիտության մեջ։

Արա Քեթիպյանը ներկայացրեց  իր հեղինակած գրքերը։ Աշխատություններում հավաքագրված են Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ տասնյակ հազարավոր փաստաթղթեր` դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1905-1921 թվականների ամերիկյան մամուլի հրապարակումները։

Ցեղասպանագետը նաև մեծածավալ  ոսումնասիրություններ է կատարել  հույների և ասորիների ցեղասպանության վերաբերյալ, ունի ուսամնասիրություններ նաև հայ որբերի  մասին։

Արա Քեթիպյանի հեղինակած գրքերը համալրեցին  պատմության ամբիոնի մասնագիտական գրքերի շարքը, իսկ հանդիպման վերջում, որպես օրվա հուշ,  Ֆելիքս Մովսիսյանը Արա ՔԵթիպյանին նվիրեց իր հեղինակած՝ «Մասոնությունը հայոց մեջ» գիրքը։

Previous Article
Next Article