«Անկեղծ զրույց մարզպետի հետ» խորագրով հանդիպում   Վանաձորի պետական համալսարանի ուսանողների հետ

2025թ․ մայիսի 13-ին Վանաձորի պետական համալսարանը հյուրընկալեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Սահակյանը ողջունեց մարզի ղեկավարներին, ուսանողներին և կարևորեց նմանատիպ հանդիպումները ուսանողների շրջանում։

 Մարզի ղեկավարն անկեղծ զրույց ունեցավ ուսանողների հետ կարևորագույն ու  արդիական  մի շարք թեմաների շուրջ։ Նա խոսեց ՀՀ-ում, մասնավորապես՝  Լոռու մարզում կրթության որակի, հասարակությանը հուզող անցանկալի երևույթների և դրանց լուծման, Լոռու մարզի,  այդ թվում՝ Վանաձորի  զարգացման տեսլականի, մարզի զարգացման գործընթացում երիտասարդների ներգրավման մասին, և, ի վերջո այս ամենի հիմքում կարևոր մի հարցի մասին ՝  որտեղի՞ց է սկսում Հայրենիքը։

Լոռու մարզպետը բարձրաձայնեց մեր մարզի ու քաղաքի մի շարք ոլորտներում (կրթական, առողջապահական, գյուղատնտեսական, զբոսաշրջության) ինչպես խնդիրների ու դրանց լուծման ուղիների, այնպես էլ՝ ունեցած հաջողությունների ու առաջընթացների մասին։ Նա երիտասարդներին կոչ արեց չբավարարվել միայն ուսանողական տարիներին ձեռք բերած գիտելիքներով,  այլ՝ անընդհատ ինքնակրթվել, ինքնակատարելագործվել, լինել մրցունակ աշխատաշուկայում՝ ստեղծելով գիտակից ու պետականապետ մտածողությամբ հասարակություն։

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը պատասխանեց նաև ուսանողներին հուզող  բոլոր հարցերին։

Շնորհակալություն ենք հայտնում պարոն Արամ Ղազարյանին բովանդակալից զրույցի համար:

Previous Article
Next Article