«Անգլերենը հատուկ նպատակների համար և ԿԿՓԵՀ / Թյունինգ մոդուլային ուսուցման համակարգը» խորագրով վերապատրաստում Վանաձորի պետական համալսարանում (28 մարտի — ապրիլի 9)
Ուրախ ենք տեղեկացնելու, որ մարտի 28-ին Վանաձորի պետական համալսարանում մեկնարկած Էրազմուս + «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակներում «Անգլերենը հատուկ նպատակների համար» (ESP) խորագրով ներբուհական դասընթացը հաջողությամբ ավարտվել է: Երեք`երեք ժամ տևողությամբ դեմ առ դեմ նիստերը, նվիրված ESP («Անգլերենը` հատուկ նպատակների համար») և EMI («Անգլերենը` որպես ուսուցման միջոց») ծրագրերի մեթոդաբանությանը, ինչպես նաև ակադեմիական գրագիտության առանձնահատկություններին, գլխավորապես հիմնված էին Պորտուգալիայի` Պորտուի կաթոլիկ համալսարանում 2022 թվականի հունվարի 16-22-ն անցկացված մոդուլային ESP/ECTS վերապատրաստման ընթացքում տրամադրված նյութերի վրա: Դասընթացները վարեցին ծրագրի տեղական համակարգող, օտար լեզուների և գրականության ամբիոնի դոցենտ Լուսիկ Վարդանյանը և ծրագրի աշխատակից, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի ասիստենտ Նունե Խուբլարյանը, որոնք հիշյալ վերապատրաստման դասընթացի մասնակիցներն էին: Առաջին պարապմունքի ընթացքում Լ. Վարդանյանը հակիրճ ներկայացրեց SMARTI նախագիծը՝ առանձնացնելով մինչև այժմ իրականացված հիմնական աշխատանքները և ձեռք բերված շոշափելի արդյունքները։ Նա նաև ընդգծեց «Անգլերենը` հատուկ նպատակների համար» վերապատրաստման կարևորությունը հատկապես ՎՊՀ ակադեմիական անձնակազմի այն անդամների համար, որոնցից ակնկալվում է «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի և «Ծրագրային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրերի շրջանակներում անգլալեզու դասընթացների և/կամ մոդուլների ներդրում և դասավանդում: Դասընթացին անգլերենի` որպես աշխատանքային լեզվի ընտրությունը մեծապես հիմնավորվել է հենց այս գործոնով։ Այնուամենայնիվ, լեզուն կարծես խոչընդոտ չէր ՎՊՀ SMARTI աշխատանքային թիմի և ներքին շահակիցների համար (ՎՊՀ ռեկտոր, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, ուսումնական գործընթացի կառավարման բաժնի վարիչ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ, վարչական և ակադեմիական անձնակազմի ներկայացուցիչներ և բակալավրեր/մագիստրոսներ) եռանդագին ներգրավված լինելուն թեժ, բայց հաճելի և օգտակար քննարկումներին։ Այս օգտակար քննարկումները մասնակիցների մեջ ամրապնդեցին վերապատրաստողների՝ ակադեմիական գրագիտության տեխնիկային և ռազմավարությանը վերաբերող գիտելիքը: Մասնակիցները, անկասկած, հարստացրին արդյունավետ շնորհանդեսներ անելու, տարբեր գծապատկերներ ներկայացնելու և դրանք մեկնաբանելու իրենց գիտելիքներն ու հմտությունները, բացահայտելու հիմնական տարբերությունները պաշտոնական և ոչ պաշտոնական գրագրության, մասնավորապես` ուղեկցող նամակների տեսակների միջև: ԿԿՓԵՀ-ին (ECTS) նվիրված ներքին վերապատրաստման դասընթացները կանցկացվեն ապրիլի 5-9-ը: