«Համաշխարհային գրականության պոեզիայի գոհարները» խորագրով ասմունքի մրցույթ «Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում
Ապրիլի 18-ին «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում բուհ-դպրոց կապի շրջանակներում տեղի ունեցավ «Համաշխարհային գրականության պոեզիայի գոհարները» խորագրով ասմունքի գարնանային մրցույթը։ Ժյուրիի կազմում էին հանձնաժողովի նախագահ, բ.գ.թ., դոցենտ Գայանե Մալումյանը, բ.գ.թ., դոցենտ Հերմինե Բաբուռյանը:
Ելույթներով հանդես եկան 9-12-րդ դասարանների 40 աշակերտներ՝ Լոռու մարզի համայնքների դպրոցներից և վարժարաններից։
Հանդիսատեսն ունկնդրեց բանաստեղծություններ ու հատվածներ համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործություններից։
Ավանդական դարձած մրցույթն այս անգամ իրենց երաժշտական կատարումով բացեցին մասնակիցներ՝ Մերի Սարգսյանն ու Մարիա Ավետիսյանը ՝ կատարերով «Մահվան տանգո» ստեղծագործությունից մի հատված՝ ջութակի ու դաշնամուրի նվագակցությամբ։
Մրցույթի ավարտին հանձնաժողովի նախագահ Գայանե Մալումյանը հայտնեց լավագույնս ներկայացած մասկանիցների անունները։
Շնորհակալագրերի արժանացան 13 աշակերտներ՝ Սպիտակի, Կուրթանի, Ագարակի, Դարպասի, Կաթնաջուրի, Շահումյանի, Վանաձորի, Ճոճկանի դպրոցներից։
Երրորդ տեղը գրավեցին Լիդա Թունյանը՝ Ստեփանավանի ավագ դպրոցից, Միլենա Պապինյանը՝ Լեռնապատի միջնակարգ դպրոցից, Լուսինե Մխիթարյանը՝ ՎՊՀ վարժարանից, Սուսաննա Ասլանյանը՝ Վանաձորի թիվ 24 միջն․ դպրոցից։
Երկրորդ տեղը գրավեցին Արաքսյա Ապրեսյանը՝ Օձունից միջնակարգ դպրոցից և Աշոտ Հայրապետյանը՝ Ստեփանավանի ավագ դպրոցից։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ստեփանավանի ավագ դպրոցի աշակերուհի Անահիտ Սեփխանյանը, որը հանդես էր եկել Օստրովսկու «Ամպրոպ» դրամայի մի հատվածով։
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԳՈՀԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳԻՐ








