Առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը Արևելյան Եվրոպայի ուսանողների և երիտասարդների համար
Միավորված ազգերի կազմակերպության թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիան (IACA) միավորում են ուժերը՝ կազմակերպելու առաջին միջազգային հակակոռուպցիոն ամառային դպրոցը Արևելյան Եվրոպայի ուսանողների և երիտասարդների համար: Ամառային դպրոցը նախատեսված է 18-29 տարեկան անգլերենի գերազանց իմացությամբ և թեմայով հետաքրքրված երիտասարդների համար: Այն կանցկացվի առցանց՝ IACA ուսումնական հարթակի միջոցով 2022 թ․ մայիսի 9ից մինչև մայիսի 15-ը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022թ․ ապրիլի 25-ը։ Ամառային դպրոցին մասնակցությունն անվճար է։ Մանրամասներին ծանոթանալ այստեղ։