ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ 30 ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտները:
• Դասընթացները կազմակերպվում են առկա և հեռավար ձևաչափերով։
• Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նոյեմբերի 9-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ, բուհի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնում լրացնել հայտադիմումը։
• Դասընթացի արժեքը` 200.000 դրամ («Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հաշվեհամար` 16036107814200):
• Դասընթացի մեկնարկը կտրվի 2027 թվականի փետրվարից:
🔊 ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝
1. Ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը
2. Մեկ լուսանկար (3×4 չափսի)
3. Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը
(անձնագիր կամ նույնականացման քարտ):
ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն
📞 Հեռ՝ 098-484-065
📧 Email` kbkvsu@gmail.com

Previous Article