ՎՊՀ ուսանողները՝ սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում

Հոկտեմբերի 1-5-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցել են Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության երեք ուսանողներ։

58 կգ քաշային կարգում հանդես է եկել 2-րդ կուրսի ուսանող Ալեքս Խաչատրյանը, 71 կգ քաշային կարգում՝ 3-րդ կուրսի ուսանող Մհեր Օհանյանը, 88 կգ քաշային կարգում՝ 3-րդ կուրսի ուսանող Սեյրան Սարուխանյանը։ Առաջնության արդյունքներով երեք մարզիկներն էլ զբաղեցրել են երրորդ տեղը։

ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհավորեց ուսանողներին գրանցած արդյունքների կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ, մարզական ձեռքբերումներ և հաղթանակներ միջազգային մրցահարթակներում։

Previous Article
Next Article