ՎՊՀ «Սերվիս» մասնագիտության ուսանողները մասնակցել են «Զբոսաշրջային արտադրանքը»թեմայով գիտական սեմինարի

 2026 թ․ սեպտեմբերի 25-ին «Բու լեռնահեծանվային պարկ զբոսաշրջության զարգացման» ՀԿ-ի նախաձեռնությամբ Վանաձորում էկոտուրիմզի և արահետային տուրիզմի ճանաչելիության բարձրացման նպատակով տեղի ունեցավ բովանդակալից և հետաքրքիր գիտական սեմինար, որին  ներկա էին ՎՊՀ «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները։

 Հանդիպումը վարեցին արկածային զբոսաշրջության ուղեկցորդ, քարտեզագիր Վահագն Վարդումյանը և էկոզբոսաշրջության բրենդինգի և դիրքավորման մասնագետ Սամվել Վանյանը։ Քննարկվեցին զբոսաշրջության ոլորտին առնչվող մի շարք կարևոր թեմաներ՝ անդրադառնալով ոլորտի զարգացման և առաջխաղացման ժամանակակից միտումներին։

Գիտական սեմինարի թեման էր «Զբոսաշրջային արտադրանքը»։ Ուսանողները ծանոթացան զբոսաշրջային արտադրանքի էությանը, կառուցվածքին և ոլորտում դրա կարևորությանը։ Անդրադարձ եղավ նաև քարտեզագրական աշխատանքներին, քարտեզների ստեղծման սկզբունքներին և դրանց կիրառական նշանակությանը։

Սեմինարն ամփոփվեց ակտիվ հարցուպատասխանով՝ հնարավորություն տալով ուսանողներին քննարկելու հետաքրքրող հարցերը, կիսվել մտքերով և առավել խորությամբ անդրադառնալու քննարկված թեմաներին։

Կայացած հանդիպումը, ընդհանուր առմամբ, կառուցողական էր և տեղեկատվական։ Որպես  զբոսաշրջության ոլորտի ապագա մասնագետներ՝ ուսանողները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և մասնագիտական փորձ հետագայում կիրառելու համար։

Previous Article
Next Article