ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԵՎ 0-59 ՏՈԿՈՍ ԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՎԱՔԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Հարգելի՛ ուսուցիչներ,
«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել և կազմակերպում է հանրակրթական ուսումնական հաստատության 2026 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի առարկայական պարտադիր և 0-59 տոկոս արդյունք հավաքած ուսուցիչների վերապատրաստման դասընթացների երկրորդ փուլը։
Դասընթացը կազմակերպվելու է հետևյալ առարկայից (հեռավար ձևաչափով)․
Նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ)
Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն 2026 թվականի հոկտեմբերի 09-ից մինչև հոկտեմբերի 30-ը։
Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ կապ հաստատել ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի հետ։
Հեռ.՝ 098-484-065
