Միջազգային ամառային դպրոցի մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր

Սեպտեմբերի 16-ին Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ միջազգային ամառային դպրոցի ՎՊՀ մասնակիցներին հավաստագրեր հանձնելու հանդիսավոր արարողությունը։

2026 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Սլովենիայի Մարիբորի համալսարանի «Իսկոմետ» (ISCOMET) Էթնիկական և տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտը առցանց ձևաչափով կազմակերպել էր միջազգային ամառային դպրոց՝ Մարիբորի համալսարանի հետ համագործակցությամբ։

ՎՊՀ ուսանողների մասնակցությունը համակարգվել է օտար լեզուների ամբիոնի վարիչ Լուսիկ Վարդանյանի, ամբիոնի դասախոսների՝ Սվետլանա Բարսեղյանի և Անժելա Տեր-Մովսիսյանի կողմից։

Միջոցառմանը ներկա էին նաև Մարիբորի համալսարանից ժամանած գործընկերները։

Մինչ հավաստագրերի հանձնումը, մասնակիցներին ողջունեցին ՎՊՀ ռեկտոր Արմեն Ծատուրյանը և Մարիբորի համալսարանի դոցենտ Մենզահ Կոկո Մարիուսը։

Իր ողջույնի խոսքում ռեկտոր Արմեն Ծատուրյանը շնորհակալություն հայտնեց Մարիբորի և «Իսկոմետի» գործընկերներին ՎՊՀ ուսանողներին միջազգային կրթական ծրագրում ընդգրկելու համար: Նա ընդգծեց, որ միջազգային համագործակցությունը կարևոր միջոց է ուսանողների համար նոր կրթական հնարավորություններ ստեղծելու և նրանց գիտելիքները միջազգային հարթակում զարգացնելու համար: Ռեկտորը շեշտեց, որ ամառային դպրոցը, թեև առցանց ձևաչափով իրականացված, այնուամենայնիվ լուրջ և արժեքավոր փորձառություն է ուսանողների համար։

Անդրադառնալով համագործակցության շարունակականությանը՝ Արմեն Ծատուրյանը տեղեկացրեց, որ «Իսկոմետի» հետ համագործակցության հաջորդ փուլը նախատեսված է ս/թ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 15-ը: Ամփոփելով խոսքը՝ ռեկտորը շնորհավորեց ուսանողներին հավաստագրեր ստանալու կապակցությամբ՝ հորդորելով այն դիտարկել որպես մասնագիտական ուղու կարևոր իրադարձություն։

Previous Article
Next Article