Սլովենիայի Մարիբորի համալսարանի ներկայացուցիչների այցը ՎՊՀ
Էրազմուս+ միջազգային շարժունության շրջանակում 2026 թ․ սեպտեմբերի 14-17-ը Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում հյուրընկալվեցին Սլովենիայի Մարիբորի համալսարանի աշխատակիցներ պրոֆ․ Սյուզանա Կրալյիչը, դոցենտ Մենզահ Կոկո Մարիուսը և տիկին Ժասմինա Կլոժնիկը դասախոսություններ և մասնագիտական փորձի փոխանակում անցկացնելու նպատակով։
Այցի ընթացքում Մարիբորի համալսարանի ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՎՊՀ ղեկավարության, ֆակուլտետների դեկանների և միջազգայնացման կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելով երկու բուհերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Հյուրերը նաև շրջայց կատարեցին համալսարանում․ այցելեցին դատական նիստերի նորաբաց դահլիճ, ինչպես նաև ՎՊՀ գրադարան-ռեսուրս կենտրոն, որտեղ ծանոթացան գրադարանի եզակի պահոցին։
Մենզահ Կոկո Մարիուսի դասավանդման թեմաները վերաբերում էին մարդու իրավունքների, միջազգային բնապահպանական իրավունքի, ժառանգության իրավունքի և սպորտային իրավունքի շրջանակին։ Պրոֆեսոր Սյուզանա Կրալյիչի անցկացրած դասախոսությունները նվիրված էին հիվանդների և տարեցների իրավական պաշտպանության ոլորտներին։
Այցի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց երկիրն ու համալսարանը, ինչպես նաև զուգահեռներ տարան Սլովենիայի և Հայաստանի կրթական համակարգերի, բնակչության ու զարգացող ոլորտների միջև, որոնք բավականին դրական նախադրյալներ են ստեղծում երկու բուհերի միջև համագործակցության եզրեր գտնելու հարցում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնելու համագործակցության շրջանակը ոչ միայն շարժունության, այլ նաև գիտահետաղոտական ծրագրերի իրականացման և գիտական աշխատանքների հրապարակման շրջանակում։









