ՎՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ERASMUS+ MEDIA ՆԱԽԱԳԾԻ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ

 2026թ․ սեպտեմբերի 7-12-ը Ֆինլանդիայի Լապեենրանտայի տեխնոլոգիական համալսարանում (LUT University) կայացավ Եվրոպական միության Erasmus+ MEDIA (Master’s Program in Digital Media and Arts) նախագծի ամփոփիչ աշխատաժողովը։

Համաժողովին Վանաձորի պետական համալսարանի պատվիրակության կազմում էին ՎՊՀ ռեկտոր, մգդ Ա Ծատուրյանը, Erasmus+ MEDIA նախագծի տեղական համակարգող, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան, ֆմգթ, դոցենտ Հ Գրիգորյանը և Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի ղեկավար Լ Փարսադանյանը։

 Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են՝

  • Առցանց, սինխրոն և ասինխրոն կրթական մոդելների ու որակի ապահովման իրավական շրջանակները (WP1, WP2),
  • Ուսուցման վերլուծաբանության (Learning Analytics) կիրառումը բարձրագույն կրթության մեջ (WP3),
  • Արհեստական բանականության (AI) էթիկական և ռազմավարական ինտեգրումը ուսումնական գործընթացում,
  • STEAM կրթության մոդելները և դրանց ներդրման հնարավորությունները (ELICIA ծրագիր)։

 Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև ՎՊՀ-ի և եվրոպական գործընկեր համալսարանների միջև հետագա համատեղ ծրագրերի, ակադեմիական փոխանակման և հետազոտական նախագծերի իրականացման հեռանկարները։


Previous Article