«Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի նախաձեռնությամբ ՎՊՀ-ում անցկացվեց «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթաց
2026 թ․ սեպտեմբերի 10-ին «Ռաուլ Վալենբերգ մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտ»-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Վանաձորի պետական համալսարանում անցկացրին «Շրջակա միջավայրը, կենսաբազմազանությունը և մարդու իրավունքները» խորագրով դասընթաց։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն ու կարողությունները շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
ՌՎԻ կարողությունների զարգացման փորձագետ, քաղ. գիտ. թեկնածու Մերի Մարգարյանը ներկայացրեց էկոհամակարգերի, էկոհամակարգային ծառայությունների և կենսաբազմազանության պահպանության հիմնական դրույթները։ Քննարկվեցին նաև մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները բնապահպանական կառավարման գործընթացներում, էկոհամակարգերի վրա հիմնված հարմարվողականությունը, կլիմայի փոփոխությունն ու դրա ազդեցությունը մարդու իրավունքների վրա, ինչպես նաև կլիմայական ռիսկերն ու խոցելի խմբերի խնդիրները։ Կայուն և ներառական համայնքների ձևավորման համատեքստում անդրադարձ կատարվեց նաև «Արդար անցում» և «Ոչ ոք չպետք է մնա ետևում» սկզբունքներին։
Դասընթացն ամփոփվեց մտագրոհով և հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները քննարկեցին շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։



