ՎՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրում է նախաձեռնող և ակտիվ ուսանողներին միանալու ուսանող-համակարգողների թիմին։
Հարգելի՛ ուսանողներ,
ՎՊՀ Որակի ապահովման կենտրոնը հրավիրում է նախաձեռնող և ակտիվ ուսանողներին միանալու ուսանող-համակարգողների թիմին։
Որպես ուսանող-համակարգող դուք հնարավորություն կունենաք՝
- ներկայացնելու ուսանողների կարծիքներն ու առաջարկները,
- մասնակցելու որակի ապահովման նախաձեռնություններին,
- աջակցելու հարցումների, քննարկումների և հանդիպումների կազմակերպմանը,
- առաջարկելու գաղափարներ համալսարանական միջավայրի բարելավման համար,
- զարգացնելու ձեր հաղորդակցական, կազմակերպչական և առաջնորդական հմտությունները։
Ուսանող-համակարգող դառնալու համար կարող եք դիմել՝ անցնելով հետևյալ հղումով․
https://forms.gle/ckZcjLPAXooJ7LTa8
ՎՊՀ Որակի ապահովման կենտրոն
