Կարճաժամկետ շարժունության հնարավորություն ուսանողների համար Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում (Ռումինիա)
ՎՊՀ-ի և Ռումինիայի Յաշի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի ուսանողների համար 2026-2027 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում։
Ծրագրին կարող են դիմել բակալավրի ավարտական կուրսերի, ինչպես նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները։
Ընտրված 2 ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու հյուրընկալող համալսարանում կարճաժամկետ ծրագրով։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 16-ը։
Ուսանողների համար պահանջվող փաստաթղթեր.
- Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
- Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
- Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։
- Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
- Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով)։
- Տեղեկանք՝ հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։
Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ համալսարանի պաշտոնական կայքից՝ հետևյալ հղումով՝ http://www.uaic.ro/en/։
Նախորդ տարվա հիմնական խտացված ծրագրերի թեմաներին (BIP) կարող եք ծանոթանալ կից։ Այս տարվա ծրագրերի թեմաները նույնպես կառնչվեն սույն ոլորտներին․
-Համաշխարհային խաղի փոփոխողներ․ անվտանգության և ռազմավարական հաղորդակցության ուսումնասիրությունը գործնականում (Intensive Mixed Program –Global Game Changers: Exploring Security and Strategic Communication in Practice)
-Դիմակայունությունը սահմաններից անդին․ մարդու իրավունքները մարտահրավերներով լի աշխարհում (Resilience Beyond Borders: Human Rights in a Challenging World)
— Հոգեկան առողջությունն այսօր․ մարտահրավերներն ու հնարավորությունները թվային աշխարհում (Intensive Mixed Program – Mental Health Today: Challenges and Opportunities in a Digital World)
— Միջմշակութային ուսուցում, հաղորդակցություն և համագործակցություն թվային դարաշրջանում (Intensive Mixed Program – Intercultural Learning, Communication and Collaboration in the Digital Age)
— Կենսամոլեկուլային հորիզոններ․ կենսաբանական գիտությունների ոլորտում կայուն ապագայի կերտում (Mixed Intensive Program – Biomolecular Horizons: Building a Sustainable Future in Life Sciences)
Ներառված մյուս ծրագրերի թեմաներին ծանոթացեք այստեղ։
