ՎՊՀ ներկայացուցիչների մասնակցությունը Էրազմուս+ KA171 շարժունության ծրագրին Դրեզդենի տեխնիկական համալսարանում

2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 3-ը (ճանապարհորդության օրեր՝ հունիսի 28-ից հուլիսի 4-ը) Վանաձորի պետական համալսարանի վեց ներկայացուցիչներ՝ Լուսիկ Վարդանյանը, Մարինե Էվոյանը, Արինե Դանիելյանը, Վանանե Միրզոյանը, Աննա Խաչատրյանը և Էլլա Սարգսյանը, մասնակցեցին Գերմանիայի Դրեզդենի տեխնիկական համալսարանում (TU Dresden) կազմակերպված Էրազմուս+ KA171 աշխատակազմի շարժունության ծրագրին։

Շարժունությունն իրականացվեց Էրազմուս+ 2024–2027 թվականների միջհամալսարանական համագործակցության համաձայնագրի շրջանակում և հանդիսացավ SMARTI նախագծի տրամաբանական շարունակությունը։ Որպես SMARTI նախագծի աշխատանքային խմբի անդամներ՝ ՎՊՀ ներկայացուցիչները Դրեզդենի տեխնիկական համալսարանի գործընկերների հետ համատեղ կիրառեցին ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձն ու մասնագիտական կարողությունները՝ նոր ուսումնական նյութերի մշակման նպատակով։

Շարժունության ընթացքում մշակվեցին չորս նոր ակադեմիական մոդուլներ՝ «Բանավոր հաղորդակցություն ժամանակակից աշխարհում», «Միջմշակութային հաղորդակցություն և միջմշակութային բանակցություններ», «Հրապարակային ելույթ, բանավեճ և էթիկա», ինչպես նաև «Աշխատանքի դիմում և հարցազրույցի հմտություններ» թեմաներով։ Յուրաքանչյուր մոդուլի համար պատրաստվեցին նաև մանրամասն դասապլաններ և դասավանդման նյութեր՝ ձևավորելով ամբողջական ուսումնամեթոդական փաթեթ։

Շարժունությունը կարևոր հնարավորություն էր փորձի փոխանակման, համատեղ կրթական ծրագրերի մշակման և դասավանդման ժամանակակից մոտեցումների ներդրման համար։ Այցի արդյունքները կնպաստեն Վանաձորի պետական համալսարանի և Դրեզդենի տեխնիկական համալսարանի միջև համագործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև անգլերենի դասավանդման միջազգայնացմանն ու արդիականացմանը։

Previous Article
Next Article