Պորտուի համալսարանի դասախոս Նիքլաս Նեեֆի այցը Վանաձորի պետական համալսարան
2026 թ․ հունիսի 22-25-ը Վանաձորի պետական համալսարանում հյուրընկալվեց Պորտուի համալսարանի գերմաներենի դասախոս, վերապատրաստող Նիքլաս Նեեֆը՝ գերմաներենի վերապատրաստման դասընթացներ և մասնագիտական սեմինարներ անցկացնելու նպատակով։ Նրա այցը կազմակերպվել էր Էրազմուս+ միջագային կրեդիտային շարժունության MIND ICM 25 նախագծի շրջանակում։
Նիքլաս Նեեֆի շարժունությունը կազմակերպվել էր ՎՊՀ միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի կողմից։
Հյուրը հանդիպում ունեցավ ՎՊՀ ռեկտորի և հումնիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի հետ, քննարկվեցին միջազգային փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Հունիսի 23-ին ՎՊՀ կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնի աջակցությամբ անցկացրեց գերմաներենի վերապատրաստման դասընթաց Լոռու մարզի գերմաներենի ուսուցիչների համար։
Հունիսի 24-ին Ն․ Նեեֆը վարեց ինտերակտիվ սեմինար ՎՊՀ ուսանողների համար՝ ներկայացնելով լեզվամշակութային հաղորդակցության առանձնահատկություններ, եվրոպական կրթական փորձի հետաքրքիր օրինակներ, ինչպես նաև գերմաներեն լեզվի բարելավմանը միտված քերականական և արտասանական վարժություններ՝ կիրառելով դասավանդման հետաքրքրաշարժ մեթոդաբանություն։
Այցն ամփոփվեց համալսարանի օտար լեզուների և գրականության ամբիոնի օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն) դասավանդող դասախոսների մասնակցությամբ սեմինար-քննարկումով։
Նիքլաս Նեեֆի այցը կարևոր հարթակ դարձավ փորձի փոխանակման, մասնագիտական կապերի ամրապնդման և միջազգային համագործակցության ընդլայնման համար՝ նպաստելով ՎՊՀ-ում օտար լեզուների ուսուցման որակի շարունակական զարգացմանը։
ՎՊՀ-ում շարժունության վերջին օրը միջազգայնացման, համագործակցության, ծրագրերի կառավարման և հանրության հետ կապերի կենտրոնի ղեկավար Գոհար Դոխոլյանը շնորհակալական խոսք հղեց հյուրին՝ ռեկտորի և ողջ անձնակազմի անունից շնորհելով նրան շնորհակալագիր։






