Տարածքի վարձակալության մրցույթ
«Վանաձորի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է հայտերի ընդունում ՝ համալսարանի տարածքում գտնվող՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36 հասցեում 4 առանձին տարածքների՝ համապատասխանաբար 2.5 քմ, 2.5քմ, 2.5քմ և 2.5 քմ մակերեսներով՝ սուրճի և տաք ըմպելիքների ինքնասպասարկման ապարատների տեղադրման և շահագործման նպատակով, վարձակալության տրամադրելու համար։
Վարձակալության առարկա 4 առանձին տարածքների, յուրաքանչյուրի մակերեսը 2.5 քմ
Գտնվելու վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 36
Նպատակը՝ սուրճի և տաք ըմպելիքների ինքնասպասարկման ապարատների տեղադրման և շահագործման
Ամսական նվազագույն վարձավճարը յուրաքանչյուրի համար` 27 000 ՀՀ դրամ։
Ներկայացված հայտերից առավելություն է տրվելու առավելագույն վարձավճար առաջարկած ընկերությանը։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ info@vsu.am էլ.հասցեին ուղարկելով գնառաջարկ (առկայության դեպքում ներդրումային կամ այլ առաջարկ):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 14-ը ներառյալ։




