Տեղի ունեցավ ՎՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստ

2026 թվականի հունիսի 29-ին տեղի ունեցավ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի արտահերթ նիստ:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում գիտքարտուղար Ս. Բեժանյանը ներկայացրեց հումանիտար գիտությունների և բնական գիտությունների ֆակուլտետների դեկանների պաշտոնների ընտրության արդյունքները: Գիտական խորհուրդը, հիմք ընդունելով կայացած ընտրությունների արդյունքները, միաձայն հաստատեց ֆակուլտետների վերընտրված դեկանների լիազորությունները։

Նիստի երկրորդ հատվածում ընթացան համալսարանի ամբիոնների վարիչների ընտրությունները։ Գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ. Մովսիսյանը ներկայացրեց առաջադրված թեկնածուներին:

Առաջիկա 5 տարիների զարգացման հայեցակարգային ծրագրերը գիտական խորհրդի անդամներին ներկայացրին հետևյալ թեկնածուները.

Լուսիկ Վարդանյան – բ.գ.թ., դոցենտ (Օտար լեզուների ամբիոն)
Հայկանուշ Մամիկոնյան – ֆ.մ.գ.թ., դոցենտ (Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն)
Լիլիթ Բաղդասարյան – մ.գ.թ., դոցենտ (Մանկավարժության և հոգեբանության ամբիոն)
Հերմինե Բաբուռյան – բ.գ.թ., դոցենտ (Հայոց լեզվի և գրականության ամբիոն)
Արմինե Ղազարյան – ք.գ.թ., դոցենտ (Քիմիայի և կենսաբանության ամբիոն)
Վիկտորյա Հարությունյան – տնտ.գ.թ., դոցենտ (Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոն)
Արման Բարսեղյան – մ.գ.թ., դոցենտ (Արվեստի և սպորտի ամբիոն)

Ծրագրերի ներկայացումից և ծավալված քննարկումներից հետո տեղի ունեցավ փակ քվեարկություն, որի արդյունքներով առաջադրված բոլոր թեկնածուները ստացան գիտական խորհրդի վստահության քվեն և ընտրվեցին համապատասխան ամբիոնների վարիչների պաշտոններում։

Previous Article
Next Article