Կլոր-սեղան ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ս․թ․ հունիսի 4-ին կազմակերպել էր կլոր-սեղան  ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սինխրոն և ասինխրոն ոչ ֆորմալ կրթության կազմակերպման կանոնակարգի նախագիծը՝ միտված սահմանելու ոլորտի ազգային մեթոդաբանական, տեխնոլոգիական, որակական և իրավական հիմքերը։ Հաշվի առնելով, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են հեռավար և ոչ ֆորմալ կրթությանը վերաբերող դրույթներ՝ անհրաժեշտություն է առաջանում ապահովել շարունակական և ճկուն ուսուցման կազմակերպման հենքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված ոլորտների զարգացումը բխում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի առաջնահերթություններից։

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի ԿԶԲԿ MEDIA նախագծի շրջանակներում (2022–2026թթ.) Հայաստանի երեք բուհեր՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը (ՀԱՊՀ), Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանը (ՎՊՀ) և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, իրականացրել են թվային մեդիայի և մարքեթինգի ոլորտի ոչ ֆորմալ առցանց դասընթացների պիլոտային (փորձնական) ծրագրեր, ինչպես նաև ձևավորել են համապատասխան ինստուտուցիոնալ հենք։

Վանաձորի պետական համալսարանի ներկայացուցիչներն էին բնական գիտությունների  ֆակուլտետի դեկան, MEDIA նախագծի տեղական համակարգող Հերմինե Գրիգորյանը և ՎՊՀ-ի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը։

Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև եվրոպական գործընկերների, ինչպես նաև հայաստանյան բուհերի ունեցած փորձը։ Քննարկումների արդյունքները հետագայում կներկայացվեն որպես ՀՀ-ում թվային կրթության գործողությունների ծրագրի հիմք։

Previous Article