ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Հարգելի՛ ուսուցիչներ,
«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը մեկնարկում է «Հանրակրթական ուսումնական հաստատության 2026 թվականի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման դասընթացները»` ըստ հետևյալ մակարդակների, բաժինների և առարկաների (հեռավար ձևաչափերով).

ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐ
1. Տարրական և ձեռնահասության
2. Տիրապետման
3. Փորձագետի

ԲԱԺԻՆՆԵՐ
Բաժին 2. «Դասընթացների և դասերի պլանավորում»
Բաժին 3. «Դասավանդման մեթոդներ, ռազմավարություններ և ներառարկայական կապեր»
Բաժին 9. «Ուսումնական գործընթացի համընդհանուր ներառականությունն ու մասնակցությունն ապահովող կարողություններ»
Բաժին 11. «Կրթության ոլորտի օրենսդրություն և պրակտիկայի իմացություն»
Բաժին 12. «Մասնագիտական բարեվարքություն, ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություններ»

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն 2026 թվականի օգոստոսի 20-ից մինչև հոկտեմբերի 31-ը։

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է մուտք գործել նշյալ հղում և լրացնել ՆԱԽՆԱԿԱՆ դիմում հայտը. https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf84jLEdywHAUUVM120Lmfj0y45XA94gykJ4rCnE5W19SvqIg/viewform?usp=header

ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն

Հեռ.՝ 077-763-021, 098-484-065

Previous Article