Լոգիստիկայի ֆակուլտետը կազմակերպում է 13-րդ Միջազգային Լոգիստիկայի Ամառային դպրոցը Սլովենիայում

Վայրը՝ Սելյե, Սլովենիա
Ժամանակահատված՝ հուլիսի 14–21, 2026

Այս ծրագիրը նախատեսված է հասկանալու, թե ինչպես կարելի է սիմուլյացիայի, տվյալների և թվային բաղադրիչների միջոցով կայացնել ավելի արագ, ճշգրիտ և արդյունավետ որոշումներ մատակարարման շղթաներում։

Ծրագիրը համախմբում է տարբեր երկրների ուսանողների՝ ուսումնասիրելու մատակարարման շղթաների արդի մարտահրավերները՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը։

Դուք կսովորեք՝
մշակել սիմուլյացիոն մոդելներ
փորձարկել խափանումների սցենարներ
վերլուծել համակարգերի արդյունավետությունը
կիրառել տվյալների վրա հիմնված որոշումների կայացում

Փորձառություն
Մասնակիցները կաշխատեն միջազգային թիմերում, կմասնակցեն գործնական աշխատարանների, կլուծեն իրական խնդիրներ և կծանոթանան Սլովենիայի մշակույթին։

Դպրոցին կարող են մասնակցել Հայաստանից 2 ուսանող։

Ֆինանսավորում՝
79 եվրո օրական դրամաշնորհ
մինչև 360 եվրո ճանապարհածախս
հավելյալ 100 եվրո՝ սահմանափակ հնարավորություններով ուսանողների համար

Խնդրում ենք ներկայացնել թեկնածությունները մինչև 2026 թ. հունիսի 16-ը։ 

Ծրագրերի համար՝
https://www.erasmusplus.um.si/programmes-ss/13th-international-logistics-summer-school-simulate-the-future-of-supply-chains-from-digital-twins-to-real-decisions/Դիմելու մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ — https://www.erasmusplus.um.si/wp-content/uploads/2026/03/Instructions-for-application-for-BIPs_FL.pdf

Previous Article