Նոր համագործակցություն՝ հանուն կրթության և կայուն ապագայի
Հունիսի 9-ին «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է միավորել երկու բուհերի գիտակրթական ներուժը՝ Վանաձորում կանաչապատման ոլորտի զարգացման, որակյալ կադրերի պատրաստման և համատեղ «Կանաչ համալսարան» ծրագրի իրականացման համար:
Լիահույս ենք, որ այս գործընկերությունը նոր հեռանկարներ կբացի մեր ուսանողների համար և իր շոշափելի ներդրումը կունենա տարածաշրջանի բնապահպանական զարգացման գործում:


