ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների թափուր պաշտոնների համար․
«Հայոց լեզվի և գրականության»
«Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման»
«Մանկավարժության և հոգեբանության»
«Արվեստի և սպորտի»
«Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի»
«Օտար լեզուների և գրականության»
«Քիմիայի և կենսաբանության»
Ամբիոնի վարիչի պաշտոնի տեղակալման մրցույթին կարող է մասնակցել ամբիոնի ուղղվածությանը համապատասխան գիտական կոչում և գիտական աստիճան ունեցող անձը (մշակույթի և սպորտի բնագավառի ամբիոններում՝ գիտական կոչում և/կամ գիտական աստիճան ունեցող անձը):
Ամբիոնի վարիչի պաշտոնի հավակնորդը աշխատանքային գործունեության նախորդ 10 տարում պետք է ունենա առնվազն 5 տարվա բուհական գիտամանկավարժական աշխատանքի ստաժ։
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ըստ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգ»-ի․
efaidnbmnnnibpcajpcglclefindmkaj/https://new.vsu.am/
Հավակնորդները համալսարանի ընդհանուր բաժին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
Դիմում (Հավելված 1),
Կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
Ինքնակենսագրությունը,
Գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
Տպագրված գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
Ամբիոնի առաջիկա հնգամյա գործունեության ծրագիրը։
Փաստաթղթերը ներկայացնել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վարչական մասնաշենք, ընդհանուր բաժին, Տիգրան Մեծի 36 հասցեով 2026 թվականի մայիսի 21-ից մայիսի 29-ը ներառյալ (բացառությամբ շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերի)՝ ժամը 1000-1700-ն, ընդմիջում՝ ժամը 1245-1345-ը։
Մրցույթը տեղի կունենա «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական խորհրդի նիստում՝ 2026 թվականի հունիսի 29-ին ժամը 1100-ին, վարչական մասնաշենքի նիստերի դահլիճում։
Կոնտակտային տվյալներ՝ էլ․ հասցե info@vsu.am, հեռախոս՝ +322 4-63-87։
