Ուսանողների շարժունության հնարավորություն Մարիբորի համալսարանում (Սլովենիա)
ՎՊՀ-ի և Սլովենիայի Մարիբորի համալսարանի միջև կնքված միջազգային կրեդիտային շարժունության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ ՎՊՀ-ի ուսանողների համար։
Ընտրված ուսանողները հնարավորություն կունենան ուսանելու հյուրընկալող համալսարանում մեկ կիսամյակ տևողությամբ։
Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 22-ը։
Պահանջվող փաստաթղթեր՝
Դիմում (ՎՊՀ գլխավոր մասանշենքի 1-ին հարկ, ընդհանուր բաժին)
Ակադեմիական տեղեկագիր (բոլոր ուսումնառության փուլերի գնահատականներով), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
Օտար լեզվի (անգլերեն) իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL կամ IELTS կամ միջազգային ճանաչում ունեցող այլ փաստաթուղթ, անցողիկ շեմը՝ B1 մակարդակ- անցողիկ շեմը՝ 42 միավոր (TOEFL), 4.0 միավոր (IELTS)), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։
*Միջազգային ճանաչում ունեցող վկայական չներկայացնող ուսանողների համար կկազմակերպվի անգլերեն լեզվի ներբուհական թեստ։ Թեստի նմուշ-օրինակը նախապես կտրամադրվի դիմորդներին։
Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ), (համարվում է մրցութային ցուցանիշ)։
Ինքնակենսագրական / CV (Europass ձևաչափով), (չի համարվում մրցութային ցուցանիշ)։ Նմուշը՝ այստեղ։
Տեղեկանք՝ հաշմանդամություն կամ սոցիալապես անապահով կարգավիճակ ունենալու դեպքում։
Մարիբորի համալսարանի կողմից առաջարկվող
դասընթացները՝ https://www.erasmusplus.um.si/international-students/application/course-catalogue/
