ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ` ԺԱՄԸ 11.00 – ԻՆ, ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՕՐԱԿԱՐԳ

1․Զեկուցում մասնագիտական կողմնորոշման, իրազեկման և դիմորդների հավաքագրման արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ:
Զեկ․ կարիերայի աջակցման և շարունակականկրթության մասնագետ Ա.Իսկանդարյան

2.Ինքնուրույն աշխատանքների նոր ձևերի կիրառում ուսումնական գործընթացում:
Զեկ․ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ․Կոստանդյան

3, Ընտրություններ. Դոցենտի գիտական կոչում ստանալու համար։
Զեկ. գիտական խորհրդին կից մշտական մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆ.Մովսիսյան

4․ Մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Ա․Ծատուրյանի հեղինակությամբ «Ֆիզիկայի դասավանդման մեթոդիկա» մագիստրատուրայի ուսանողների համար ուսումնական ձեռնարկը երաշխավորել հրատարակության:
Զեկ․ գիտքարտուղար Ս.Բեժանյան

5․ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Պրոֆեսորադասախոսական կազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման  գործընթացի հետ կապված հարցերի քննարկում` պայմանավորված ՀՀ բարձրագույն կրթության նոր օրենքի ընդունմամբ, բուհի կանոնադրության և այլ կարգերի հետ կապված կատարվող փոփոխություններով:
Զեկ․ ռեկտոր Ա․Ծատուրյան

6.Կանոնակարգերի  քննարկում և հաստատում: «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտաժողովների կազմակերպման և անցկացման կանոնակարգ
Զեկ․ գիտահետազոտական աշխատանքների, նորարարությունների բաժնի ղեկավար Ա․Հարությունյան

«Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի
Մագիստրատուրայի առկա  ուսուցման համակարգի 2026-2027 ուսումնական տարվա ընդունելության կանոնակարգ։
Զեկ․ ՎՊՀ  իրավաբան Մ․Կարապետյան

Ծանոթություն.  — ա) Հիմնավորումները, հաղորդումները և առաջարկները ներկայացնել գրավոր`գիտ.խորհրդի նիստից 2 օր առաջ:

բ) Որոշումների  նախագծերի հետ կարող եք ծանոթանալ ներքին ցանցում`վարչական- գիտ.- Գիտ.խորհուրդ –29.04.2026թ.:

23.04.2026թ

Previous Article
Next Article