«Ազգային գրադարանային շաբաթ 2026». Հանդիպում բանաստեղծ Ռաֆ Բարաթյանի հետ
Ապրիլի 16-ին Վանաձորի պետական համալսարանի գրադարան-ռեսուրս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում բանաստեղծ, բուհի շրջանավարտ և նախկին աշխատակից Ռաֆ Բարաթյանի հետ։
Հանդիպումն անցկացվեց ազատ և անմիջական զրույցի ձևաչափով։ Հեղինակը պատմեց իր ստեղծագործական ճանապարհի, իրեն հուզող թեմաների, գրելու ներքին շարժառիթների, ստեղծագործական դժվարությունների և ոգեշնչման մասին։ Նա անդրադարձավ նաև քննադատության նկատմամբ իր վերաբերմունքին, ընթերցողի դերին և ստեղծագործական ինքնատիպության պահպանման կարևորությանը։ Հնչեցին հարցեր նաև հանդիսատեսի կողմից, ինչը հանդիպումն առավել կենդանի և ինտերակտիվ դարձրեց։
Միջոցառման ընթացքում հեղինակն ընթերցեց իր ստեղծագործություններից՝ ներկայացնելով իր բանաստեղծական աշխարհը։
Ռեկտոր Արմեն Ծատուրյանը բանաստեղծին մաղթեց ստեղծագործական նոր վերելքներ ու հաջողություններ։ Նա հույս հայտնեց, որ գրական նման հանդիպումները և շփումը ստեղծագործող անհաների հետ գրադարանում կլինեն շարունակական՝ ուսանողներին ոգեշնչելու և ընդլայնելու նրանց աշխարհայացքը։
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ գրքերի փոխանակում․ Ռաֆ Բարաթյանը գրադարանին նվիրեց իր հեղինակած «Երբ ծառ էի» բանաստեղծությունների ժողովածուն և նվեր ստացավ գրադարանի արժեքավոր գրքերից։



