Վանաձորի պետական համալսարանում կայացավ «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքներ» թեմայով իրազեկման միջոցառում
2026թ. ապրիլի 14-ին Վանաձորի պետական համալսարանի ինովացիոն կենտրոնում (Smart Caffe) տեղի ունեցավ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ուսումնական միջոցառում: Իրականացվեց ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից՝ «Վտանգավոր բնական երևույթների ազդեցության հիմունքներ» թեմայով դասընթաց:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել ուսանողների և աշխատակիցների իրազեկվածությունը տարածաշրջանին բնորոշ բնական աղետների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին ՎՊՀ-ի և ՎՊՀ քոլեջի ղեկավարությունը, դասախոսական կազմը, ուսանողներ, աշխատակիցներ, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները:
ՓԾ փոխգնդապետ Հ. Սահակյանը ներկայացրեց երկրաշարժերի և հեղեղումների ժամանակ նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև աղետի ընթացքում և դրանից հետո քաղաքացիների վարքականոնները: Տարհանման պլանների հետ կապված փրկարարական ծառայության աշխատակիցների կողմից տրվեցին հրահանգներ և ուղղորդումներ՝ արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ:



