Ուսանողների գիտական ներուժի զարգացումը՝ ՎՊՀ առաջնահերթություն

Ուսանողների գիտահետազոտական ներուժի բացահայտումն ու մասնագիտական զարգացումը Վանաձորի պետական համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից են։ Այս նպատակով ռեկտոր Արմեն Ծատուրյանը նախաձեռնեց  հանդիպումներ  բուհի բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն ունեցող և գիտական գործունեությամբ հետաքրքրված ուսանողների հետ։

Փետրվարի 27-ին և մարտի 12-ին կայացան հանդիպումներ համալսարանի հումանիտար, բնական և հասարակական գիտությունների ֆակուլտետների ուսանողների հետ։

Հանդիպումների նպատակն էր խթանել ուսանողների մասնակցությունը գիտահետազոտական աշխատանքներին և ներգրավել նրանց ՎՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմում։

Քննարկման ընթացքում ներկայացվեցին ընկերության գործունեության ուղղությունները, առաջիկա ծրագրերը և այն հնարավորությունները, որոնք ընձեռվում են հետազոտական աշխատանքով զբաղվող ուսանողների համար:

Ռեկտոր Արմեն Ծատուրյանը կարևորեց ուսանողների դերը համալսարանի գիտական կյանքում՝ շեշտելով, որ ակտիվ ներգրավվածությունը գիտական աշխատանքներին նպաստում է ոչ միայն նրանց մասնագիտական կայացմանը, այլև համալսարանի  գիտական ներուժի զարգացմանը:

Previous Article
Next Article