Հայ կրթական հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակային մրցույթ 2026-2027 ուստարվա համար

Հարգելի՛ ուսանողներ,

տեղեկացնում ենք, որ սույն թվականի մարտի 2-ից մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության (ՀԿՀ) ամենամյա կրթաթոշակային մրցույթը: Ծրագրի նպատակն է աջակցել բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալական կարիքներ ունեցող այն ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ բուհերում:

Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է կրթաթոշակ տրամադրել շուրջ 1300 ուսանողի:

Կրթաթոշակը կարող է կազմել ուսման վարձի մինչև 90%-ը, իսկ տարեկան առավելագույնը՝ 720,000 ՀՀ դրամ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգի բարձր կուրսերի այն ուսանողները, որոնք.

• ՀՀ քաղաքացիներ են, սիրիահայ կամ լիբանանահայ ուսանողներ են, Ջավախքում բնակվող ազգությամբ հայ ուսանողներ են:
• ունեն բարձր առաջադիմություն (ՄՈԳ)՝ սկսած 15.3, 3.7 կամ 75 միավորից:
• 2026 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ հանդիսանալու են ուսանող (դիմելու պահին դեռևս  սովորում են  դպրոցում):


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի ապրիլի 30-ը լրացնել առցանց հայտը հետևյալ հղումով՝ https://apply.aef.am/

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374 11) 53 14 85 հեռախոսահամարով։

Previous Article