ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ (MEDIA)
2023 թվականի մարտի 14-17-ը Մոլդովայի պետական համալսարանում մեկնարկել է Էրազմուս + ԿԶԲԿ <<Առցանց կրթության որակի բարելավում Մոլդովայի և Հայաստանի բուհերում>> նախագիծը:
Միջոցառմանը մասնակցում էին Մոլդովայի, Հայաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի համալսարանների և կազմակերպություններ ներկայացուցիչներ:
Բացման միջոցառմանը ներկա էին Մոլդովայի պետական համալսարանի գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր Աուրելիա Հանգանուն, Մոլդովայի և Հայաստանի գիտության և կրթության նախարարությունների, բուհերի, կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ծրագրի համակարգող Ելենա Սիմչուկը ներկայացրեց նախագիծը, քննարկվեցին ծրագրի կառավարման, իրականացման, արդյունքների տարածման, որակի ապահովման հարցերը։
Վանաձորի պետական համալսարանը ներկայացնում էին ռեկտոր՝ Ռ. Սահակյանը և ծրագրի տեղական համակարգող՝ բնական գիտությունների ֆակուլտետի դեկան՝ Հ. Գրիգորյանը:
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/03/337237759_127337733631421_4275311717275477685_n-1024x768.jpg)
![](https://vsu.am/wp-content/uploads/2023/03/337092379_213756144579802_9160283245651033337_n-1024x468.jpg)