«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում կայացավ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 7-րդ միջազգային գիտաժողովը
«Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում բուհի օտար լեզուների և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին կայացավ «Լեզուն և գրականությունը միջմշակութային հաղորդակցության համատեքստում» խորագիրը կրող 7-րդ միջազգային գիտաժողովը:
Բացման խոսքով հանդես եկավ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Հովսեփյանը: Ողջույնի խոսք ասաց նաև բուհի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուստամ Սահակյանը։
Միջազգային 7-րդ գիտաժողովի լիագումար նիստը մեկնարկեց Տոմսկի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Նիկոնովան՝ «Պատկերաբանությունները և համեմատաբանությունները որպես հետազոտության սահմանային տիրույթներ» զեկույցով: Հաջորդիվ «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի , հայոց լեզվի և գրականության ամբիոնի բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Փիլոյանը հանդես եկավ «Նովելի ժանրի վերաբնութագրման փորձ՝ ըստ հայկական նովելի ընձեռնած նյութի» զեկույցով:
Գիտաժողովի լիագումար նիստի երրորդ զեկույցը ներկայացրեց «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի, օտար լեզվուների և գրականության ամբիոնի վարիչ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցեմտ Թադևոս Թադևոսյանը: Զեկույցի թեման էր «Ֆ․ Դոստոևսկին որպես հետմոդեռնիստական քվեսթի հերոս Վ․ Պելևինի «T» վեպում»:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում: Գիտաժողովի ամբողջ ընթացքը հեռարձակվեց նաև առցանց եղանակով:
Գիտաժողովի ավարտին զեկուցողները ստացան մասնակցության հավաստագրեր:







