ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ 30 ԿՐԵԴԻՏ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊԱՀՈՎՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Վանաձորի պետական համալսարանը «Մանկավարժի հավաստագրման 30 կրեդիտ տրամադրող մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» վճարովի հիմունքներով կրթական ծրագրի շրջանակներում իրականացնում է վերապատրաստման դասընթաց։
Դասընթացին կարող են մասնակցել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի (ոչ մանկավարժի) որակավորում ունեցող շրջանավարտները:
Դասընթացները կազմակերպվում են առկա և հեռավար ձևաչափերով։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է հունիսի 15-ից հուլիսի 3-ը ներառյալ, բուհի կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոնում լրացնել հայտադիմումը։
Դասընթացի արժեքը` 200.000 դրամ (Վանաձորի պետական համալսարանի հաշվեհամար` 16036107814200):
Դասընթացի մեկնարկը կտրվի սույն թվականի օգոստոսից:
ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԻՆ ԿԻՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ՝
1. Ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի բնօրինակը և պատճենը
2. Մեկ լուսանկար (3×4 չափսի)
3. Անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ):
ՎՊՀ Կրթական բարեփոխումների, շարունակական կրթության և կարիերայի կենտրոն
Հեռ՝ 077-763-021, 098-484-065
Email kbkvsu@gmail.com
