Գիտխորհրդի նիստ 28.04.2022
Վանաձորի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստը մեկնարկեց քվորումի առկայությամբ՝ օրակարգային փոփոխություններով:
Նախ գիտխորհուրդը հաստատեց հիմնադրամի հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի՝ ապրիլի 15-ին կայացած ընտրության արդյունքները՝ շնորհավորելով Հ. Պապոյանին:
Կարգերում և կանոնակարգերում կատարված մասնակի փոփոխությունները գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց իրավաբան Մ. Սիմոնյանը: Մասնավորապես, փոփոխություններ և լրացումներ են կատարվել ուսանողական նպաստների, պետական և անվանական կրթաթոշակների տրամադրման կարգի 43-րդ կետում և պրոֆեսորադասախոսական անձնակազմի տարեկան ուսումնական բեռնվածության չափորոշիչների որոշման կանոնակարգում:
Համալսարանի ենթակառուցվածքների միջև համագործակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացման խնդիրներից խոսեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լ. Կոստանդյանը՝ հանդես գալով առաջարկություններով ու առկա խնդիրների լուծումների տեսլականով: Զեկուցումն ընդունվեց ի գիտություն:
Օրակարգի հաջորդ հարցով Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ու Հայոց լեզվի և գրականության ամբիոնների վարիչները ներկայացրին ՄԿԾ-ների վերջնարդյունքների համապատասխանությունը աշխատաշուկայի պահանջներին:
Մանկավարժական և ուսումնական պրակտիկաների դրվածքի և արդյունավետության բարձրացման ուղիների մասին խոսեց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Լ. Բաղդասարյանը, հնչեցին հարցեր:
Ֆակուլտետների դեկանները զեկուցումներ ներկայացրին շրջանավարտների հետ հետադարձ կապի ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Զեկուցումներն ընդունվեցին ի գիտություն: